Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
29.06.2018 | 01:46

Գինին և երգը ուրախացնում են սիրտը, բայց իմաստության սերը երկուսից էլ առավել է։ Սրինգն ու տավիղը հաճելի են դարձնում նվագը, բայց քաղցր լեզուն երկուսից էլ առավել է։ Աչքը ցանկանում է շնորհ և գեղեցկություն, բայց այս երկուսից ավելի` բույսերի գեղեցկությունը։ Ժամանակին հանդիպած բարեկամն ու ընկերը լավ են, բայց այս երկուսից ավելի` բարի կինը։


Սիրաքի իմաստություն 40. 20-23

Դիտվել է՝ 2583

Մեկնաբանություններ